ԻԻՀ առաջնորդ. Թշնամուն բոլոր ասպարեզներում հետ ենք մղել. տնտեսական պատերազմում նույնպես այդպես կլինի
Երեքշաբթի օրը, մի խումբ իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով ազգային հարստությունը և հասարակության բարօրությունը, ինչը շեշտվում է իսլամական վարչակարգում, և դրսի վրա հույս չդնելու անհրաժեշտությունը, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է. «Հիմնական ռազմավարությունը պետք է լինի տնտեսության ապահովումը պատժամիջոցների վնասներից, ներքին արտադրության զարգացման շնորհիվ: Եվ ես կանգնած եմ այս հարցի կողքին ու լիովին պաշտպանում եմ երկրի իրական զարգացման ուղղությունը»:
Իրանի առաջնորդի գարսենյակի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին արտադրողներին բնութագրել է որպես ներքին արտադրության, տնտեսական զարգացման, հասարակության կենսամակարդակի բարձրացման հրամանատարներ, առաջատարներ և առաջնագծի մարտիկներ: Նա հավելել է. «Այս կարևոր ասպարեզն իրական պատերազմի ասպարեզ է»:
ԻԻՀ առաջնորդն անդրադառնալով երկրների և գերտերությունների միջև տնտեսական մշտական պատերազմին, ասել է. «ԱՄՆ ներկա նախագահի օրոք, այդ պատերազմը տեղի է ունենում Չինաստանի, Կորեայի, Եվրոպայի ու այլ տարածաշրջանների երկրների հետ: Իսկ Իրանի դեպքում, այն տեղի է ունենում պատժամիջոցների, վայրենաբարո քայլերի, թշնամական ու հանցագործ քայլերի տեսքով»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երկրի դժվարությունները լուծելը հնարավոր կլինի հեղափոխությունը ներքին արտադրության զենքով զինելու միջոցով: Նրա խոսքերով. «Պետք է լրջորեն շարունակենք ներքին արտադրության զարգացումը և ճիշտ որոշումներով ու անհրաժեշտ քայլերով, վերացնենք արգելքները, ինչի արդյունքում նկատելի կլինեն այս շարժման դրական արդյունքները»:
ԻԻՀ առաջնորդը նշել է, որ Իրանն ունի անսահման ներքին հնարավորություններ: Նա հավելել է. «Աստծու կամոք, այդ եզակի ներուժով, որի միայն մի մասն է կիրառվում, ու նաև գործարարների ջանքերի շնորհիվ, պատժամիջոցների սպառնալիքը կվերածենք նոր հնարավորության»:
Այաթոլլահ Խամենեին կարևորել է նաև ռազմական ենթակառուցվածքների ինժիներական ու տեխնիկական հնարավորությունների տեղափոխումը ոչ ռազմական ենթակառուցվածքներ: Նա նշել է. «Տարիներ առաջ, մի իսրայելցի գեներալ ասել էր, որ իրեն դուր չեն գալիս իրանցիները, սակայն ինքը խոնարհվում է նրանց ռազմական ձեռքբերումների առջև: Իհարկե այդ տարիների համեմատ, մենք ավելի կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել, այդ թվում՝ 2000 կմ հեռահարության թևավոր հրթիռները, առավելագույնը մի քանի մետր սխալի հնարավորությամբ»:
Դիմելով Իրանի ժողովրդին և հեղափոխության բարեկամներին ու թշնամիներին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իրանի ժողովուրդը ռազմական, քաղաքական և անվտանգության ոլորտների պատերազմներում թշնամուն հետ է վանել և Աստծու կամոք, տնտեսական պատերազմում նույնպես թշնամուն պարտադրելու է նահանջել, շարունակելով իր ներկա առաջընթացը դեպի տնտեսական զարգացում, կերտելով լուսավոր ապագա»: