Նոյեմբեր 26, 2019 16:55 Asia/Tehran
  • Իրան.«ԱՄՆ-ն խախտել է ծովագնացության միջազգային կազմակերպության կոնվենցիան»

Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններն ակնհայտորեն խախտում են ծովագնացության միջազգային կազմակերպության կոնվենցիան»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության  գործադիր տնօրեն Մոհամմադ Ռասթադը երեքշաբթի օրը Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած ծովագնացության միջազգային կազմակերպության 31-րդ նստաշրջանում ասել է.«ԱՄՆ-ն սպառնում է այդ կազմակերպության և միջազգային կառույցների անդամ երկրներին, որպեսզի վերջիններս ծովագնացության ոլորտում դադարեցնեն իրենց համագործակցությունն Իրանի հետ»: 

Ռասթադը ծովագնացության միջազգային կազմակերպությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ դեմ  իրականացվող  միակողմանի սահմանափակությունների և անարդար քայլերի դիմաց:

Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության  գործադիր տնօրենը նաև անդրադարձել է Պարսից ծոցում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն» կոչվող Թեհրանի նախագծին և տարածաշրջանի երկրներին կոչ է արել մասնակցել այդ նախագծին: 

Պիտակ