Դեկտեմբեր 28, 2019 11:16 Asia/Tehran
  • Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործողությունների գծով տեղակալ.«Հնդկական օվկիանոսի անվտանգությունը երաշխավորում է համաշխարհային տնտեսական շահերը»

Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործողությունների գծով տեղակալ.«Հնդկական օվկիանոսի, հատկապես Ոսկե եռյակ կոչվող Հորմուզի, Մալագայի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը երաշխավորում է համաշխարհային տնտեսական շահերը»:

Շաբաթ օրը, երկրորդ ծովակալ՝ Ղոլամռեզա Թահանին ասել է.«Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանն աշխարհի կարևորագույն ջրատարածքներից է համարվում և կարևոր դեր ունի միջազգային առևտրում»:

Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործողությունների գծով տեղակալն ասել է.«Ծովային սպառնալիքների և կառավարությունների միջև քաղաքական զարգացումների ընդհանուր բնույթը` համաձայնեցված գործողություններ ձեռնարկելու համար, խթանել են Իրան-Ռուսաստան-Չինաստան համագործակցությունների առավել քան երբևէ ընդլայնումը»:

Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանում և Օմանի ծովում, Իրան-Չինաստան-Ռուսաստան համատեղ ռազմածովային քառօրյա զորավարժությունը տեղի է ունենում միջազգային առևտրի անվտանգության ապահովման ուղղությամբ փորձերը մեծացնելու և ամրապնդելու նպատակով:

Պիտակ