Հունվար 07, 2020 08:56 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփի սպառնալիքները չեն վախեցնում Իրանի ժողովրդին

Երկուշաբթի երեկոյան, անդրադառնալով գեներալ Սուլեյմանիի վերջին հրաժեշտ արարողությանը միլիոնավոր մարդկանց ներկայությանը, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի սպառնալիքները չեն վախեցնում Իրանի ժողովրդին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում տեղադրել է վերոնշյալ արարողության նկարները և գրել. «Թրամփն Իրանին սպառնում է միջազգային օրենքների խախտմամբ, ուժի անհամաչափ կիրառմամբ և նույնիսկ մշակութային օբյեկտների ռմբակոծությամբ: Այսօր Իրանի ժողովուրդը պատասխանեց այդ սպառնալիքներին: Արդյոք նա դեռևս շարունակում է հույս ունենալ, որ կվախեցնի՞ իրանցիներին: Արդյոք նա գիտի՞, որ ԱՄՆ-ը վերածվել է ագրեսոր ռեժիմի»:

Շաբաթ օրը, սարսափելով գեներալ Սուլեյմանիի սպանության համար Թեհրանի խիստ վրեժից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թվիթերում արած գրառման մեջ, սպառնալիքներ էր ուղղել Իրանին:

Պիտակ