Հունվար 03, 2023 08:54 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար. Դիվանագիտական համակարգը հատուկ պարտականություն ունի՝ հետևել գեներալ Սոլեյմանիի սպանության գործին

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Դիվանագիտական համակարգը հատուկ պարտականություն ունի հետևել այս վախկոտ սպանության գործի հետաքննությանը: Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի սկզբում իրավական և միջազգային հարցերով դիվանագետներից մեկը ստանձնել է միջազգային հարթակներում այս գործին հետևելու պարտականություն: Բացի այդ, դատական համակարգի, ԻՀՊԿ-ի, «Ղոդս» ստորաբաժանման և այլ կառույցների հետ սերտ համագործակցությամբ, նախարարությունում ստեղծվել է այս գործով զբաղվող հատուկ կոմիտե»:

Նա հավելել է. «Վերջին 4  ամիսների ընթացքում պարոն Քյադխոդային ստանձնել է այս գործը միջազգային մակարդակում վարելու պատասխանատվությունը և արդյունավետ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Մեզ հաջողվել է այդ մեխանիզմներով միջազգային մակարդակում արագացնել գործի ընթացքը»: 
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ամերիկյան կողմին տեղեկացրել ենք գործի շրջանակներում իրականացված որոշ գործղոությունների մասին»: 
Գեներալ Սոլեյմանին նահատակվեց 2020թ հունվարի 3-ին, Բաղդադաի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած ավիահաձակման հետևանքով: Նա ահաբեկչության դեմ պայքարի և Դիմադրության առանցքի մեծ հերոսն էր: ,
 

Պիտակ