Հունվար 15, 2020 10:46 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը՝ ՀԳՀԾ-ի նկատմամբ  եվորապակն երկրների ոչ կառուցողական վեարբերմունքին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, ի պատասխան եվրոպական եռյակի կողմից «ձգանի մեխանիզմի» գործարկմանը, նշել է, որ այդ քայլով, եվրոպական երկրները ցույց են տալիս ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց թույլ դիրքորոշումը:

Մուսավին հայտարարել է. «Եվրոպական եռյակի ոչ կառուցողական քայլերը կստանան լուրջ պատասխան»:

Երեքշաբթի օրը, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հրապարակել են մի բանաձև, որում հայտարարել են միջուկային գործարքում տարաձայնությունների լուծման  «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին:

Չնայած ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերն ունեցել են որոշակի պարտավորություններ և  համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո հայատարաեցին, որ կպահպանեն ՀԳՀԾ-ն, սակայն այս ուղղությամբ որևէ հստակ քայլ չեն արել: Իսկ հիմա, հրապարակելով մի հաղորդագրության, եռյակը հայտարարել է  «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին: Նրանք հայտարարել են, որ հույս ունեն կառուցողական բանակցությունների շրջանակներում, գտնել ելք՝ այս փակուղուց դուրս գալու համար: Բացի այդ, եվրոպական երկրները հայտարարել են որ չեն միանում ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող առավելագույն ճնշման քաղաքականությանը:

Միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան էջում անդրադառնալով եվրոպական եռյակի որոշմանը, հույս է հայտնել, որ եվրոպացիների որոշումն իրավիճակն ավելի չի բարդացնի: Այն պահից, երբ ԱՄՆ-ը միակողմանիրոեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, Իրանը փորձեց պահպանել համաձայնագիրը, մյուս կողմերին հորդորելով կատարել իրենց պարտավորությունները: Սակայն երկու տարի անց, եվրոպական կողմերը որևէ հստակ քայլ չձեռնարկեցին: Եվ հենվելով իր իրավունքի վրա, Իրանը 5 փուլով կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Վերջին՝ 5-րդ քայլի գործադրման մասին հայտարարությունը հրապարակվեց հունվարի 5-ին: Այսուհետ, Իրանն իր միջուկային խաղաղանպատակ գործունեության ոլորտում, այդ թվում՝ ուրանի հարստացման և այս ուղղությամբ հետազոտությունների անցկացման հարցում որևէ սահմանափակություն չունի: Իրանն իր միջուկային ծրագիրն առաջ է տանելու ըստ իր տեխնիկական հնարավորությունների և շարունակելով ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը:

Միևնույն ժամանակ, Իրանը հայտարարել է, որ ինչպես նակինում, պատրաստ է վերականգնել իր բոլոր հանձնառությունները և պահպանել համաձայնագիրը, եթե եվրոպական երկրները գործադրեն իրենց հանձնառությունները և ձեռնարկեն կառուցողական քայլեր: Սակայն յուրաքանչյուր ոչ կառուցողական քայլի, որը հակասի միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, Իրանը պատասխանլու է ըստ պատճաշի:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Եվրոպական եռյակը կարող է փրկել ՀԳՀԾ-ն: Սակայն ոչ թե խոնարհվելով ԱՄՆ-ի առջև, և ճնշում գործադրելով այն կողմի վրա, որը կատարում է իր պարտավորությունները, այլ քաջություն ունենալով կատարել իր ստանձնած պարտավորությունները: Խնդիրը կայանում է նրանում, որ Բրյուսելից մինչև Լոնդոն ու Բեռլին, քաղաքական գործիչներն ու դիվանագետները փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն միայն  խոսքերով: Եվրոպացիները, վերջին բանաձևը հրապարակելու փոխարեն, պետք է ապացուցեին, որ անկախ են և ունեն հստակ կամք՝ պահպանելու այս բազմակողմանի համաձայնագիրը»:

 

Պիտակ