Փետրվար 03, 2020 11:44 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելի առաջին այցը Թեհրան

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բյուրելը երկուշաբթի օրը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ, կժամանի Իրան:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Այցի ընթացքում, Բորելը կհանդիպի ԻԻՀ ԱԳ  նախարարին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների»:

Իսրպանացի դիվանագետ Ջոզեֆ Բորելը, ով 2004-2007թթ  զբաղեցրել է Եվրախորհրդարանի ղեկավարի և Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնները, 2019թ ամռանը Ֆեդերիկա Մոգերինիի հեռանալուց հետո, նոյեմբերին ստանձնեց ԵՄ արռաքին քաղաքականության հանձնակատարի պաշտոնը:

Հունվարի 14-ին, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարեցին ՀԳՀԾ-ում վեճերի լուծման «ձգանի մեխանիզմի» ակտիվացման մասին: Իրանի պատասխանն այդ որոշմանը, խսիտ էր:

Ջոզեֆ Բորելը ՀԳՀԾ-ի կողմնակիցներից է: Անդրադառնալով Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատմանը, նա հայտարարել է. «Բարեբախտաբար, Իրանը չի չեղարկել համաձայնագիրը: ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի դեմ արված հայտարարությունը վատ լուր է: Իրանի պատասխանը չի ուշանա: Նրանք չեն խախտել միջուկային համաձայնագիրը և հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը չկատարի իր պարտավորությունները, Թեհրանը նույնպես կդադարեցնի դրանք ու կշարունակի իր միջուկային ծրագիրը»:

Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստի ավարտական հաղորդագրությունը, ողջունելով Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների Շվեդիայի և Նորվեգիայի որոշումը՝ միանալ INSTEX համակարգին, նշել է, որ դա երրորդ երկրների տնտեսական ակտիվիստների համար նոր հնարավորությունների հեռանկար է:

Բորելը, նիստից հետո Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Ես ողջունում եմ ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման առաջարկը՝ վերջին բացասական իրադարձությունները հակառակ ուղղությամբ շրջելու նպատաով»:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Սադեղ Այաթոլլահին, անդրադառնալով 4+1 երկրների ղեկավարներին ուղղված ԻԻՀ նախագահի նամակին, որում նշված է, որ եթե ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցներն ակտիվանան , Թեհրանը դուրս կգա NPT դաշինքից, ասել է. «Վերջին տարիներին Իրանի վրա գործադրվող ճնշումներն այնքան մեծ էին ու անհանդուրժելի որ եթե այդ ճնշման ամենափոքր մասը գործադրվեր Եվրոպայի վրա, եվրոպական երկրները կտապալվեին: Սակայն Իրանը դիմացավ, ինչն իհարկե չի նշանակում, որ դա կարող է հավերժ տևել»:

Հաշվի առնելով Բորելի տեսակետերն ու դիրքորոշումները, տպավորություն է ստեղծվում, որ նա, ունենալով դիվանագիտական փորձ, փորձում է պահպանողական կերպով քննադատել ԱՄՆ-ի քաղաքականությունը: Սակայն նա զգուշաբար է մոտենում ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քննադատական տեսակետին:

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ նրա գործողությունները պետք է իրականացվեն իր պաշտոնի շրջանակներում: Մինչ այժմ, Եվրոպայի կողմից այս ուղղությամբ արված որևէ հուսադրող քայլ չի արվել: Պետք է սպասել, տեսնելու, թե որքանով կարող են Թեհրանում Բորելի բանակցությունները բավարարել Իրանի սպասելիքները Եվրոպայից և արդյոք եվրոպական եռյակը պատրա՞ստ է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ռացիոնալ բանակցություններ անցկացնել:

 

 

Պիտակ