Փետրվար 17, 2020 08:48 Asia/Tehran
  • Լարիջանի. Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի աջակել Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Կիրակի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է, որ Սիրիայի բանակը երկրի ողջ տարածքը կմաքրի ահաբեկիչների ներկայությունից»:

Բաշար Ասադը նաև քննադատել է որոշ երկրների՝ Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: Նա նշել է. «Ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել Իդլիբում և նրանց օգտագսրծում են որպես մարդկային վահան»:

Բաշար Ասադն անդրադառնալով Սիրիայի որոշ շրջաններում տիրող անհանդարտություններին, հավելել է. «Դամասկոսը թույլ չի տա, որ այս իրավիճակը շարունակվի և  մարդկանց անվտանգությունն ու կյանքը հայտնվեն սպառնալիքի տակ»:

Պիտակ