Ռոհանին ընդգծել է, որ Եվրոպան պետք է դիմակի ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i117392-Ռոհանին_ընդգծել_է_որ_Եվրոպան_պետք_է_դիմակի_ԱՄՆ_ի_միակողմանի_գործողություններին
Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիօպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «ԵՄ-ից մեր ակնկալիքը կայանում է նրանում, որ քայլեր ձեռնարկվեն՝ ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին դիմակայելու ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 12:52 Asia/Tehran

Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիօպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «ԵՄ-ից մեր ակնկալիքը կայանում է նրանում, որ քայլեր ձեռնարկվեն՝ ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին դիմակայելու ուղղությամբ»:

Կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ռոհանին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրևը կարող է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության ու անվտանգության հաստատման հարցում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի սննդի ու դեղորայքի ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, Ռոհանին հավելել է. «Այդ պատժամիջոցների սահմանումը պետական ահաբեկչութուն է և ԵՄ-ը պետք է այս կապակցությամբ իրականացնի իր հումանիտար պարտավորությունները»:

Ռոհանին հավելել է, որ Արևմտն Ասիայում բոլոր խնդիրների ու ճգնաժամերի պատճառն ԱՄՆ-ի անօրինական գործողություններն ու այլ երկրների ներքին գործերին միջամտություններն են:

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը, հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի ներկայացրած  «Հորմուզի խաղաղութան նախաձեռնությանն» ասել է. «Ավստրիան ողջունում է վստահության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունը և ցանկություն ունի իր դրական դերակատարությունն ունենալ այս գործընթացում»: