Ռոհանին բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Իրանի Զինված ուժերի ջանքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i118861-Ռոհանին_բարձր_է_գնահատել_կորոնավիրուսի_դեմ_պայքարին_ուղղված_Իրանի_Զինված_ուժերի_ջանքերը
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված երկրի Զինված ուժերի ջանքերը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 01, 2020 13:07 Asia/Tehran
  • Ռոհանին բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Իրանի Զինված ուժերի ջանքերը

ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված երկրի Զինված ուժերի ջանքերը:

Չորեքշաբթի օրը, պատասխանելով կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում  կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի զեկույցին, Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գրել է․ «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Զինված ուժերին՝ այս զգայուն պայմաններում ձեռնարկած միջոցառումների համար»։

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվելուց ի վեր, Զինված ուժրը կանգնած են եղել երկրի առողջապահության նախարարության պաշտոնյաների կողքին և նրանց հետ համագործակցել են կորոնավիրուսի դեմ պայքարում։

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության վերջին տվյալներով՝  երկրում 47 հազար 593 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Վերջին 24 ժամերի ընթացքում գրանցվել է  մահվան 138 դեպք։