ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրել է Իրանի հետ լարվածությունը:
Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ի ծովուժին պատկանող նավերին հրամայել է կրակել իրանական ռազմանավերի վրա, եթե վերջիններս հետապնդեն ամերիկյան նավերին:
Թրամփը հայտարարել է, որ իրանական նավերը հետապնդում են ամերիկյան ռազմանավերին:
Իրանը հերքել է այս մեղադրանքը:
Թեհրանը հայտարարել է. «ԱՄՆ-ի ռազմական ագրեսիվ ներկայությունը Պարսից ծոցում, անկայունության պատճառ է հանդիսանում»:
ԻՀՊԿ-ն այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե ամերիկյան նավերը սպառնան իրանական ռազմական ու ոչ ռազմական նավերին, հարձակման կենթարկվեն»:
Պահակազորի հրամանատար, գեներալ Սալամի. «Մենք մեր ռազմական ստորաբաժանումներին հրամայել ենք հարձակում իրականացնել ամերիկյան ահաբեկչական ուժերին պատկանող յուրաքանչյուր նավի վրա, որը կսպառնա մեր ռազմական կամ ոչ ռազմական նավերի անվտանգությանը»:
Փորձագետ Գրեգ Սիմոն. «Կորոնավիրուսի տարածումը կանխելու փոխարեն, որը շատ բարդ է (ԱՄՆ-ի համար) առավել նպաստավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի հանրային կարծիքը շեղվի կառավարության անգործությունից»:
Կա տարածված կարծիք, որ Թրամփը փորձում է Իրանի հետ լարվածությունը սրելով, հանրային կարծիքը շեղել կորոնավիրուսի ճգնաժամից:
Կորոնավիրուսի ճգնաժամի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը քննադատությունների է արժանացել:
ԱՄՆ նախագահը պատրաստվում է առաջիկա ընտրություններին և փրնտում է հաղթելու ուղիներ: Պատերազմն այդ ուղիներից մեկն է:
Պարսից ծոցում լարվածությունը շարունակելու է նավթի գների անկումը:
Ամերիկյան հարյուրավոր նավթային ըներություններ կարող են սնանկանալ նավթի գների անկման պատճառով: