Ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է ապահովել միջազգային համագործակցություն
https://parstoday.ir/hy/news/iran-i120141-Ժողովուրդների_նկատմամբ_ճնշում_գործադրելու_փոխարեն_պետք_է_ապահովել_միջազգային_համագործակցություն
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է․ «Տնտեսական ահաբեկչության և ռազմական սպառնալիքի շրջանակներում ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է ապահովել երկկողմ, բազմակողմ և միջազգային համագործակցություն՝ գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2020 14:53 Asia/Tehran
  • Ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է  ապահովել միջազգային համագործակցություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է․ «Տնտեսական ահաբեկչության և ռազմական սպառնալիքի շրջանակներում ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է ապահովել երկկողմ, բազմակողմ և միջազգային համագործակցություն՝ գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու համար»։

Երկուշաբթի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների  գագաթաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նա նշել է․ «ԱՄՆ-ի  հակաիրանական  շրջափակումների պատճառով, Իրանում բժշկական պարագաների ապահովումը սովորաբար ուղեկցվել է բարդություններով  և երբեմն եղել է  անհնար։ Այդ շրջափակումները խոչընդոտել են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ Իսլամական հանրապետության պայքարին»։

Ռոհանին հավելել է․ «ԱՄՆ-ն արդեն մի քանի տասնամյակ իր միակողմանի և անօրինական շրջափակումներով, ոչ միայն ոտնահարել է Իրանի ժողովրդի իրավունքները, այլև սպառնացել է միջազգային համագործակցությանն ու միակողմանիությանը»։

Նշելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության թուլացումը նշանակում է  կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի թուլացում, նախագահ Ռոհանին ասել է․ «ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ կառավարության անարդար, հապճեպ և անպատասխանատու քայլը  պետք է դիտարկել, որպես այդ կառավարության ևս մեկ ռազմավարական սխալ»։