Հունիս 14, 2020 09:05 Asia/Tehran
  • Զարիֆ.  Արամքոյի վրա հարձակման մասին պնդումներն անհիմն են

«Ցավոք, ՄԱԿ-ի քարտուղարությունը ցույց տվեց, որ ենթարկվում է ԱՄՆ-ի սպառնալիքներին», - ասել է Զարիֆը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում հայտարարել է, որ 2019-ին Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային օբյեկտների և այդ երկրի օդանավակայաններից մեկի վրա իրականացված հարձակումների, ինչպես նաև ավելի վաղ իրականացված երկու հարձակումների ժամանակ, կիրառվել են իրանական հրթռիներ:  

Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ երեկոյան իր Instagram- ի էջով ուղիղ եթերով հեռարձակված  հարցազրույցում հայտարարել է. «Այս հայտարարություններն անհիմն են, և, ցավոք, ՄԱԿ-ի քարտուղարությունը ցույց տվեց, որ  ենթարկվում է ԱՄՆ-ի սպառնալիքներին»:

Նշելով, որ տարածաշրջանը գտնվում է բարդ իրավիճակում, Զարիֆը հավելել է, որ տարածաշրջանի երկրները, բանտարկյալի կարգավիճակում հայտնվելու փոխարեն, պետք է երկխոսություն ծավալեն ապագայի վերաբերյալ»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Եթե ​​տարածաշրջանի երկրները գիտակցեն, որ ամերիկացիներն իրենց կողքին կանգնած չեն և ձգտում են միայն «կթել» իրենց, ապա հնարավոր է հասնել համաձայնության և լուծել խնդիրները»:

Պիտակ