Հունիս 15, 2020 16:37 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​համակարգի ղեկավար. Պետք է աջակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդների օրինական շարժմանը

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը հայտարարել է, որ իրավապաշտպաններն ու ազատամիտ ժողովուրդները պետք է աջակցեն իմպերիալիստական համակարգի դեմ ամերիկյան և եվրոպական ժողովուրդների օրինական շարժմանը:

Երկուշաբթի օրը,  Իրանի դատական ​​գերագույն  խորհրդի նիստում ունեցած ելույթում, Սեյեդ Էբրահիմ Ռեիսին անդրադարձել է Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ռասիզմի և անարդարության դեմ ժողովրդական բողոքի ցույցերին, նշելով, որ դա իշխանությունների կողմից գործադրվող ճնշումների հետևանքն է:

Ռեիսին ասել է. «Բռնության ու ճնշումների դեմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժողովուրդներրի բողոքն այլևս հնարավոր չէ ճնշել ոստիկանության ու անվտանգության միջոցառումների միջոցով»:

Իրանի դատական համակարգի ղեկավարը հավելել է, որ բողոքի ցույցերն լիբերալիստական իշխանությունից բխող անգործությունն ու կոռուպցիան են, հավելելով, որ ԱՄՆ-ի ու Եվրոայի ժողովուրդները ստրկատիրական խորհրդանիշերը տապալելով, պահանջում են հաստատել արդարություն և վերջ տալ բռնությանը և խտրությանը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ոչ խոհեմ նախագահը, ուժի կիրառմամբ, փորձում է ճնշել մարդկանց ձայնը:

Պիտակ