Հունիս 15, 2020 17:42 Asia/Tehran
  •  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արվել ԱՄՆ-ի հարցով հրատապ հանդիպում անցկացնել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աֆրիկյան խումբը պաշտոնապես դիմել է խորհրդի նախագահությանը, անհապաղ հանդիպում կայացնել՝ Միացյալ Նահանգներում սևամորթների և գունամորթների դեմ համակարգված ռասիզմի հարցը քննարկելու համար:

Խումբն անդրադարձել է ԱՄՆ Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի սպանությանը և  ամեն օր աշխարհի տարբեր վայրերում աֆրիկացիների նկատմամբ իրականացվող բռնությունները դատապարտող համաշխարհային բողոքի ցույցերին:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահը հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդի  արտակարգ նիստը անցկացնելու որոշումը կկայացնեն խորհրդի անդամները:

Մարդու իրավունքների խորհուրդը ձևավորման պահից ի վեր անցկացրել է ընդամենը չորս արտակարգ հանդիպում, որոնք կենտրոնացած են եղել Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների զարգացումների վրա:

Եթե  նիստը կայանա, դա կլինի առաջին անգամը, երբ քկննարկվի արևմտյան մի երկրում մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների վիճակը:

Պիտակ