Օգոստոս 17, 2020 08:48 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ը չի կարող ակտիվացնել «ձգանի մեխանիզմը»

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱԽ 2231 բանաձով սահմանված «ձգանի մեխանիզմը» գործարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունն անհիմն է:

IRNA- ի փոխանցմամբ ՝ Զարիֆը կիրակի երեկոյան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Այսօր Բոլթոնը կրկնեց հայտարարությունը, որ արել էր 2018թ մայիսի 8-ին՝ Թրամփի խորհդականիւ պաշտոնում»:

Նա հավելել է. «Ամեն դեպքում, Բոլթոնը կայուն է իր դիրքորոշումներում: Առանձնահատկություն, որ չկա ԱՄՆ-ի կառավարությունում»:

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, կիրակի օրը Wall Street Journal- ում տպագրված հոդվածում գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերականգնել պատժամիջոցները Իրանի դեմ ՝ վկայակոչելով ԱԽ 2231 բանաձևի 11-րդ կետը:

Բոլթոնը հավելել է. «Այս համաձայնագրի կողմնակիցները  պնդում են, որ քանի որ Վաշինգտոնը դուրս եկավ համաձայնագրից,   չի կարող ակտիվացնել դրանով սահմանված մեխանիզմները: Նրանք ճիշտ են»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի  Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի նեկայացրած բաբանձևը  մերժվել էր Անվտանգության խորհրդի կողմից, ինչը զարյրացրել է Թրամփին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ