Օգոստոս 21, 2020 08:51 Asia/Tehran
  • Զարիֆ. ՄԱԿ-ը պետք է կատարի իր իրավական պարտականությունները՝ ԱՄՆ կառավարության քայլերին դիմակայելու համար

Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանն ակնկալում է, որ գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհրդի անդամները կկատարեն իրենց իրավական պարտավորությունները ՝ ԱՄՆ կառավարության քայլերին հակազդելու համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի հետ հեռախոսազրույցում հիշեցրել է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը ՝ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի քայլերին հակազդելու ուղղությամբ: Հա նշել է. «ՀԳՀԾ-ի և ԱԽ-ի բոլոր անդամներն ընդգծում են, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի անդամ չէ»

Զարիֆը շեշտել է, որ Վաշինգտոնի գործողությունները ոչ մի հիմք չունեն և վտանգավոր հետևանքներ կունենան միջազգային իրավունքի համար, հավելելով, որ «ձգանի մեխանիզմն»  ակտիվացնելու ԱՄՆ-ի ապօրինի փորձը ՀԳՀԾ-ի և միջազգային համակարգի խարխլման հետևանքն է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  հեռախոսազրույցում նշել է, որ ուշադրությամբ քննարկի բոլոր նշված կետերը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ