Ալի Աքբար Սալեհի.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է անկախ աշխատի»
Նշելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անկախ աշխատի, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է.«Իրանն ընթացք չի տալու իր պարտավորությունների շրջանակից դուրս ներկայացվող պահանջներին»:
Երեքշաբթի օրը Թեհրանում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, կառուցողական գնահատելով երկու կողմերի բանակցությունները, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Որոշվեց գործակալությունն իր աշխատանքն իրականացի պրոֆեսիոնալ և ինքնուրույն, իսկ Իրանն աշխատի իր ստանձնած պարտականությունների շրջանակներում»:
Նշելով, որ Գրոսսիի Թեհրան այցելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության նոր էջ է բացվել, Սալեհին հույս է հայտնել, որ առավել քան երբևէ ընդլայնվի երկու կողմերի համագործակցությունը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վրա որևէ ազդեցություն չկա, բայց կա ճնշում:
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը թույլ չի տա, որ քաղաքական ճնշումներն ազդեն իր գործունեության վրա», - ասել է Գրոսսին ՝ հավելելով, որ թույլ չի տա ոմանք շահարկեն գործակալությունն իրենց սեփական նպատակների համար»:
Արաբիայի միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նաև ասել է.«Այդ երկրի միջուկային ծրագիրը վերահսկվելու է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio