Օգոստոս 26, 2020 09:23 Asia/Tehran
  • Զարիֆ. Մենք ցանկանում ենք համագործակցել Ատոմային էներգիայի գործակալության հետ

ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ կառուցողական հանդիպմանը, ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ նորմալ հարաբերությունների համար և նախազգուշացրեց որոշ դիվերսիաների քայլերի կապակցությամբ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է. «Իրանի միջուկային ծրագիրը լիովին  թափանցիկ է: Գործակալության ստուգումների ավելի քան 92% -ը իրականացվել են Իրանում»:

Զարիֆը հավելել է. «Ոմանք ձգտում են ոչնչացնել այդ թափանցիկությունը ՝ փորձելով վերհանել փակված խնդիրները»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թեհրանում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի վրա ազդեցություն չկա, բայց կա ճնշում, որը նույնպես համաշխարհային քաղաքականության մաս է»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ