Սեպտեմբեր 03, 2020 17:39 Asia/Tehran
  • Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրեն.«Ազատության անվան տակ Ղուրանի դեմ ոտնձգությունը զավեշտալի է»

Իրանի կրոնագիտական դպրոցների տնօրենն ասել է.«Ազատության անվան տակ մուսուլմանների սուրբ Գրքի՝ Ղուրանի դեմ ոտնձգությունը զավեշտալի է»:

Հինգշաբթի օրն արձագանքելով Շվեդիայում Ղուրանը սրբապղծելու քայլին, և դատապարտելով իմպերիալիստների աջակցությամբ իրականացված այդ թեթևամիտ արարքը, Այաթոլլահ Ալիռեզա Արաֆին աշխարհի ժողովուրդներին  կոչ է արել  հստակ դիրքորոշում ցուցաբերել նման ծայրահեղական քայլի նկատմամբ: Նա միջազգային կառույցներին ևս կոչ է արել ընդունել կանխարգելիչ օրենքներ և ընդհանուր կրոնական կանոնադրություն:

Օգոստոսի 28-ին Շվեդիայի Մալմո քաղաքի Ռուսենգորդ շրջանում այդ երկրի աջ ծայրահեղական խմբերի կողմից իրականացված չարտոնված և անօրինական ցույցերի ընթացքում, աջ ծայրահեղականները հրկիզել են Ղուրանի մի հատորը, և մեկ հատորն էլ ոտքի տակ տրորել:

Այդ դեպքից հետո Մալմո քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել և ոստիկանությունը բերման  է ենթարկել 20 մարդու:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ