Ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ-Իրան սահմանի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i127449-Ադրբեջանական_կողմը_հրետակոծել_է_ՀՀ_Իրան_սահմանի_հայկական_սահմանապահ_ուղեկալի_դիրքերը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ նշել է. «Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 07:40 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ-Իրան սահմանի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ նշել է. «Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:»

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: