Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն իրատեսական տարածաշրջանային մոտեցումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i127614-Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_Իրանի_ծրագրի_ամենակարևոր_առանձնահատկությունն_իրատեսական_տարածաշրջանային_մոտեցումն_է
Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը, ԻԻՀն հատուկ բանագնացը հայտարարել է, որ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ իրատեսական մոտեցումն Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 05:49 Asia/Tehran
  •  Ղարաբաղյան  հակամարտության կարգավորման Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն իրատեսական տարածաշրջանային մոտեցումն է

Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը, ԻԻՀն հատուկ բանագնացը հայտարարել է, որ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ իրատեսական մոտեցումն Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն է:

Վերջերս, Մոսկվա կատարած այցի ժամանակ, Սեյեդ Աբբաս Արաղչին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Իրանի ծրագիրը հիմնված է տարածաշրջանային իրավիճակը հաշվի առնելով և ազդեցիկ երկրների մասնակցությամբ այս ճգնաժամը հաղթահարելուն, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:

Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ ծրագրի երկրորդ առանձնահատկությունն իրատեսությունն է և փաստերը հաշվի առնելը: Նրա խոսքով. «Մինչ այժմ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ստորագրված զինադադարի երեք համաձայնագրերը ձախողվել են, քանի որ նկատի չեն առնվել  տարածաշրջանային և պատրեազմական իրողությունները»:

Արաղչին հավելել է. «Իրանի ծրագիրն իրականում, հրադադարը տեղափոխում է երկրորդ փուլ և ներգրավված երկրներին կոչ անում պահպանել այն»:

Իրանի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը կարող է ճանապարհ հարթել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: