Զարիֆ.«Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմանների մոտ»
Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ:
Կիրակի օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ահաբեկիչների, հատկապես ԻԼԻՊ-ի մնացած անդամների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան տեղափոխման հետևանքով իրավիճակի ապակայունացման կապակցությամբ, ասել է. «Իրանը համարյա համոզված է, որ ահաբեկիչները ներգրավված են եղել այդ բախումներում և Թեհրանը պնդում է, որ դա չի բխում կողմերից ոչ մեկի շահերից»:
«Իրանը, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատարների ուշադրությանն է հանձնել Ղարաբաղում ահաբեկչական ներկայության հարցը», նշել է Զարիֆը, ընդգծելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմանների մոտ»:
Անդրադառնալով Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության նախագծին, Զարիֆն ասել է.«Իրանի խաղաղության նախագիծը չի վերաբերում միայն ժամանակավոր հրադադարի հաստատմանը, և ուղղված է հակամարտության հիմնական կարգավորմանը: Նախագիծը հիմնված է այն շրջանակի վրա, որը մեկնարկելու է մի շարք սկզբունքների նկատմամբ կողմերի հանձնառությամբ և շարունակվելու է գրավյալ տարածքներից օկուպանտ ուժերի դուրս բերմամբ»:
Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է. «Ղարաբաղում խաղաղություն հաստատելու Իրանի ներկայացրած նախագիծը ենթադրում է նրա բնակիչների իրավունքների երաշխավորումը, հաղորդակցության ճանապարհների ստեղծումը և տարածաշրջանի երկրների կողմից նախագծի իրագործման գործընթացի վերահսկողությունը»:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև մեկնարկել է բախումների նոր փուը, որի ընթացքում զոհվել ու վիրավորվել են հակամարտ կողմերի մեծ թվով զինված ուժեր: