Նոյեմբեր 03, 2020 09:21 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի համար կարևոր է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ոչ թե թեկնածուների խոստումներն ու կարգախոսները

«Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր է ընտրություններից հետո Սպիտակ տան քաղաքականությունը, ոչ թե այն, ինչ խոստանում են նախագահի թեկնածուները», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

CBS News- ին տված հարցազրույցում, Զարիֆը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը չի նախընտրում ոչ Դոնալդ Թրամփին, ոչ էլ Ջո Բայդենին: Նա նշել է. «Եթե Միացյալ Նահանգները որոշի դադարեցնել Իրանի դեմ ուղղված իր ապակառուցողական  քաղաքականությունը, իրավիճակը կփոխվի, անկախ նրանից, թե ով մուտք կգործի Սպիտակ տուն»:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ չի  բանակցելու ՀԳՀԾ-ի շուրջ, հավելելով. «Կարող ենք շփման նոր եզրեր փնտրել, սակայն  դա չի նշանակելու նոր բանակցություններ: Դա նշանակելու է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին»:

 ԱՄՆ-ի կառավարության կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցների կապակցությամբ Զարիֆն ասել է. «Պատժամիջոցները վնասեցին Իրանին, սակայն չառաջացրին այն քաղաքական փոփոխությունը, որը ցանկանում էր ԱՄՆ-ն»:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ջո Բայդենը գիտի, որ եթե հաղթի ընտրություններում, Իրանը ՀԳՀԾ-ի շուրջ չի բանակցելու Վաշինգտոնի  հետ:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Թրամփը միակ անձն է, ով  վիրավորական հայտարարություններ է անում ԱՄՆ-ի ընտրական համակարգի վերաբերյալ»:

Պիտակ