Նոյեմբեր 18, 2020 09:33 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ժամանակաշրջանն ավարտվել է

«Եթե Ջո Բայդենը ցանկանում է հաջողության հասնել ԱՄՆ-ում և միջազգային մակարդակում, նա պետք է ընդունի այն փաստը, որ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ժամանակաշրջանն ավարտվել է », - ասաց նա:

Չորեքշաբթի օրը, Իրան օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ՄՆ-ի նախագահական ընտրություններին, Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «Դոնալդ Թրամփը վարեց ԱՄՆ-ի պատմության մեջ  ամենաանհաջող արտաքին քաղաքականություններից մեկը և երկիրը վերածեց զինված խմբավորումների կենտրոնի»:

Նշելով, որ Միացյալ Նահանգների ներսում Թրամփի պարտության պատճառը նրա վարած արտաքին քաղաքականությունը չէր, Զարիֆը հավելել է. «Ցավոք, աշխարհում Թրամփի շատ վտանգավոր արտաքին քաղաքականությունը մեծ դեր չի խաղացել նրա ներքին պարտության հարցում: Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել: Համաշխարհային հանրությունը պետք է զգուշանա, քանի որ ԱՄՆ-ի հասարակությունը ծայրահեղականության նկատմամբ հակում է ցուցաբերել»:

Զարիֆի խոսքերով, ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի նկատմամբ  առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է և ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ խաղադրույք կատարի համաձայնագրին վերադառնալու վրա:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի  և ԱԽ մշտական ​​անդամ, պարտավոր է կատարել ՄԱԿ-ի 2231 բանաձևը:

 

Պիտակ