Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին նախազգուշացրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման կապակցությամբ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը և դեսպանն ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տարածումը կանխելու անհրաժեշտությունը:
Քազեմ Ղարիբաբադին, հինգշաբթի օրը նամակ է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենին ՝ կոչ անելով հստակ և անվերապահ դատապարտել ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:
Ղարիբաբադին նշել է, որ ապացույցները վկայում են ահաբեկչությանն Իսրայելի ներգրավվածության մասին: Նա հավելել է. «Իրանն ամենաբարձր համագործակցությունն ունի ՄԱԳԱՏԷ-ի հետ: Իրանում կատարվում են ամենաբարձր մակարդակի ստուգումներ: Սակայն իրանցի գիտնականներին սպառնալիքի են ենթարկվում կամ սպանվում են, իսկ երկրի միջուկային օբյեկտները հարձակման կամ դիվերսիայի են ենթարկվում, ինչի համար անմիջական պատասխանատվություն են կրում գործակալությունն ու նրա անդամները»:
«Գործակալությունից ակնկալում ենք զերծ մնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության անհարկի հրապարակումից», - գրել է Ղարիբաբադին:
Նա ընդգծել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համապատասխան՝ ձեռնարկել ինքնապաշտպանության և վերջին ահաբեկչությանը պատասխանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները»: