Դեկտեմբեր 08, 2020 17:03 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության խոսնակ. Մենք ձգտում ենք պարզել նահատակ Ֆախրիզադեի  սպանության միջազգային հեղինակներին

Իրանի դատական ​​իշխանության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ներքին և միջազգային ասպարեզներում կշարունակի հետևել նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը իրականացնողներին հայտնաբերելու և նրանց պատժելու հարցին»:

Երեքշաբթի օրը, տեսակապի ձևաչափով կայացած  մամուլի ասուլիսում, Ղոլամհոսեյն Էսմայիլին ասել է. «Նահատակ Ֆախրիզադեի սպանության հարցով գործ է հարուցվել Զինված ուժերի դատական կազմակերպությունում և Թեհրանի հանրային և հեղափոխական դատախազության միջազգային գործերի հատուկ մասնաճյուղում: Նաև որոշում է կայացվել միջազգային դատական մարմինների միջոցով  հետապնդում իրականացնել այս ոճրագործության առնչությամբ»:

Իրանի դատական իշխանության խոսնակը հավելել է. «Նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակությունը մեծ ալիք ստեղծեց մեր հասարակության մեջ, որը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության ալիքի հետ  միասին տարածաշրջանը կմաքրի  իմպերիալիզմի ու աշխարհակուլ Միացյալ Նահանգների և Իսրայելի օկուպանտ ու ահաբեկչական ռեժիմի   ներկայությունից»:

Պիտակ