Ռոհանի.Ժողովուրդների մերձեցման միակ տևական ճանապարհն է վերադառնալ գիտությանն ու մշակույթին
ԻԻՀ նախագահն ասել է.«Ժողովուրդների մերձեցման միակ տևական ճանապարհն է վերադառնալ գիտությանն ու մշակույթին»:
Երեքշաբթի օրը, «Ջոնդի Շափուր» երրորդ միջազգային Կոնգրեսին հղած ուղերձում ասել է.«Գիտական ու մշակութային կապերն ամենաամուր կապերն են ժողովուրդների միջև, որովհետև քաղաքակրթությունների միջև դարեր համակեցության համատեղ ձեռքբերումն են համարվում»:
Նշելով, որ հին ժամանակներում, բռնության ու ծայրահեղականության պայմաններում, իրանցիները հիմենցին Ջոնդի Շափուր համալսարանական քաղաքը, Հասան Ռոհանին ասել է.«Այսօր էլ իրանցիները իրենց նախնիների ուսուցումների համաձայն, Իրանի պաշտոնական օրացույցում երկու կարևոր օր են հատկացրել աշխարհի հետ երկխոսությանը և բռնությունից ու ծայրահեղականությունը զերծ աշխարհին, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»:
Խուսզտան նահանգում գտնվող Ջոնդի Շափուրի համալսարանն ավելի քան 17 դար հնությամբ, Արևմտյան Ասիայում հնագույն համալսարաններից է համարվում: