Ռոհանի. Իրանի ժողովրդի դիմադությունը պարտության մատնեց թշնամիներին
Իրանական 1400թ. նոռուզյան ուղերձում Ռոհանին իրանցիների դիմադրությունը համարել է թշնամիների պարտության պատճառը:
Արեգակնային հիջրեթի 1400թ. առիթով հղած շնորհավորական ուղերձում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմին, ասելով.«Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրանի ժողովուրդը ոչ միայն ոչ մի օգնություն չի ստացել, այլ նաև զրկված է եղել իր սեփական հարստությանը հասանելիությունից»:
Նախագահ Ռոհանին նշել է.«Միաժամանկ մի քանի ճակատներում պայքարելը, Իրանի ժողովրդի համբերության, դիմադրության ու իմաստնության պատճառով դարձավ Իրանի պատմության պանծալի ու փայլուն էջերից մեկը»:
Իրանի նախագահն ասել է.«Միջազգային քաղաքականության ասպարեզում Իրանը ՄԱԿ-ում, ԱԽ-ում ու Հագայի դատարանում անընդմեջ հաղթություններ է արձանագրել: Այսօր Իրանն աշխարհի հետ ծավալուն, խոր ու ռազմավարական հարաբերություններ ունի, իսկ մեր թշնամիները մեկուսացած ու անզոր են»:
Կարևորելով 1400թ. նախագահական ընտրություններին իրանցիների մասնակցության անհրաժեշտությունը Ռոհանին ասել է.«Առավելագույն մասնակցությամբ ընտրությունների անցկացումը Իրանի ժողովրդի երազանքների իրականացման նախապայմանն է»: