Մայիս 30, 2021 18:10 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խումբ է չեզոքացվել

ԻՀՊԿ ռազմացամաքային ուժերը հայտնել են, որ Իրանի արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խմբավորում է չեզոքացվել:

 «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմացամաքային ուժերը կիրակի օրը հայտարարություն են տարածել, որում ասված է. « Իրանի անվտանգության ուժերը երեկ երեկոյան բախվել են հակահեղափոխական  խմբավորման անդամների հետ, որոնք պատրաստվում էին Փիրանշահրի սահմանից մուտք գործել Իրան»:

Բախման ընթացքում ոչնչացվել է երկու ահաբեկիչ, առգրավվել է նրանց պատկանող որոշ քանակությամբ զենք և զինամթերք:

Պիտակ