Զինված հակամարտություններից և ահաբեկչությունից տուժած երեխաներին նվիրված միջոցառում Թեհրանում
Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիայի նախագահն ասել է. «Երեխաները խաղաղության դեսպաններն են աշխարհում: Նրանք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները և հարցնեն, թե ինչու են աշխարհում սպանվում, անօթևան դառնում կամ հալածվում երեխաները»:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիայի նախագահ Մասումե Քարամին, Թեհրանում զինված հակամարտությունների և ահաբեկչության ժամանակ վիրավորված երեխաներին նվիրված միջոցառման ժամանակ, հավելել է. «Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան «Երեխաները երեխաների համար» կարգախոսով շարժում է սկսել՝ datapa8telwu ցանկացած ահաբեկչական գործողություն»:
Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել ամբողջ աշխարհում, հատկապես` Աֆղանստանում և Եմենում սպանված ու անօթևան դարձած երեխաների, երեխաների կապակցությամբ, ասելով, որ «Երեխաները երեխաների համար» շարժումը հովանավորում է ողջ աշխարհի երեխաներին:
Երկուշաբթի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Թեհրանում տեղի է ունեցել զինված հակամարտությունից և ահաբեկչությունից տուժած երեխաներին նվիրված միջոցառում, Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիայի նախագահի ներկայությամբ։