ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Թեհրան
Դեկտեմբեր 05, 2021 11:18 Asia/Tehran
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրը Թեհրան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բացի իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից, կհանդիպի իրանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Շեյխ Թահնուն բեն Զայեդի Թեհրան այցի նպատակներից են՝ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ խորհրդատվությունը։
Պիտակ