Դեկտեմբեր 08, 2021 12:26 Asia/Tehran

Ըմբշամարտի համաշխարհային միությունը իրանցի երկու ըմբիշների անունները ներառել է 2021 թվականի լավագույն ըմբիշների ցանկում:

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի  կայքում այս կապակցությամբ հրապարակված տեքստում ասվում է. 67 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի և աշխարհի ոսկե մեդալակիր Մոհամմադ Ռեզա Գարայը և 125 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի և աշխարհի ոսկե մեդալակիր Ամիր Հոսեյն Զարեն, 2021թ համաշխարհային մրցություններում  գրանցել են լավագույն արդյունքները, ցույց տալով Իրանի ըմբշամարտի առաջընթացը համաշխարհային ասպարեզում:

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան նշել է «Գարային  գերազանցեց բոլոր սպասելիքները և  2021  թվականը կավարտի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ու Նորվեգիայի աշխարհի առաջնությունների ոսկե մեդալներով»:

20-ամյա Զարեն կարողացել  է հաղթել  օլիմպիական և աշխարհի ոսկե մեդալների Թահա Աքգոլին և Գենո Պետրիաշվիլին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Պիտակ