Վերագործարկվել է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղին
12 տարի անց ECO բեռնատար գնացքը, վերագործարկված Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղային միջանցքով մուտք է գործել Իրան։
ԻԻՀ երկաթուղային ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղային միջանցքի առաջին գնացքն Իրան է ժամանել կիրակի օրը՝ հարավ-արևելյան գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի Միրջավեհ սահմանից և Ռազիի սահմանից մուտք է գործելու Ստամբուլ:
ECO գնացքը, որպես ամենաարդյունավետ բեռնափոխադրման երթուղի, կարող է էական դեր խաղալ այս միջանցքի անդամ երկրների միջև արտահանման և առևտրային փոխանակումների ընդլայնման գործում։
Երկաթուղային այս ճանապարհորդության ժամանակը կիսով չափ կրճատում է ծովային երթուղով բեռնափոխադրման ժամանակը:
Այս միջանցքի շահագործմամբ, տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը կզարգանա:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio