Իրանը հույս է հայտնել, որ Ղազախստանում խաղաղությունը կվերահաստվի
https://parstoday.ir/hy/news/iran-i160766-Իրանը_հույս_է_հայտնել_որ_Ղազախստանում_խաղաղությունը_կվերահաստվի
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Ղազախստանում հանրավորինս շուտ կվերահաստատվի խաղաղությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2022 13:48 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Ղազախստանում հանրավորինս շուտ կվերահաստատվի խաղաղությունը:

Հինգշաբթի օրը, արձագանքելով Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Սաիդ Խաթիբզադե  ասել է.«Բարեկամ, եղբայրական և հարևան երկրի կառավարությունն ու խելացի ժողովուրդը կարող են երկխոսության ու խաղաղ ճանապարհով իրենց ազգային շահերի հիման վրա կարգավորել խնդիրները՝ առանց օտարերկրյա միջամտության»:

Ընդգծելով, որ Ղազախստանի կայունությունն ու անվտանգությունը կարեւոր է ԻԻՀ-ի համար, Խաթիբզադեն հավելել է.«Օտարերկրյա գործակալների կողմից իրավիճակը չարաշահելու առիթ չպետք է լինի»։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղությունը կվերադառնա այդ երկիր։