Պուտինի և Ռայիսիի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/iran-i161756-Պուտինի_և_Ռայիսիի_հանդիպումը_կկայանա_հաջորդ_շաբաթ_Մոսկվայում
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2022 17:56 Asia/Tehran
  • Պուտինի և Ռայիսիի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում:

Որոշ լրատվական գործակալություններ քիչ առաջ հայտարարեցին, որ հունվարի 19-ին կկայանա Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռայիսիի այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են և շուտով տեղի կունենա այդ հանդիպումը։

Անցյալ ամառվա վերջին, Պուտինը Ռայիսիի հետ ունեցած հեռախոսազրույցում ցանկացել էր համադրումներ կատարել առաջին իսկ պատեհ առիթում նրա հետ հանդիպելու համար: