Փետրվար 01, 2022 20:23 Asia/Tehran
  • Իրանը Ավստրալիային կոչ է արել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ երկրում ահաբեկչական խմբավորումների ակտիվ գործակալների նկատմամբ

Ավստրալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարարը վերջինիս կոչ է արել պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ երկրում ահաբեկչական խմբավորումների ակտիվ գործակալների նկատմամբ:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն  Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնի հետ հեռախոսազրույցում, վերջինիս կոչ  է արել հատուկ ուշադրություն դարձնել երկրում բնակվող իրանցիների իրավունքներին,  մասնավորապես՝ Ավստրալիայում բնակվող որոշ իրանցիների հյուպատոսական հարցերին:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում  Իրանի դերին և ներկայացնելով ահաբեկչության դեմ պայքարի ազգային և միջազգային հերոս գեներալ Սոլեյմանիի արդյունավետ դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել  Ավստրալիային պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել  ահաբեկչական խմբավորումների ակտիվ գործակալների նկատմամբ:

ՀԳՀԾ-ի բանակցությունների վերաբերյալ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում  է այս բանակցություններում լավ համաձայնության ձեռքբերումը»։

Հեռախոսազրույցում, Ավստրալիայի ԱԳ նախարարը, ողջունելով երկկողմ ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը, հայտարարել է.«Ավստրալիան աջակցում է Վիեննայում երկկողմ բանակցություններին»:

Պիտակ