Փետրվար 12, 2022 17:47 Asia/Tehran
  • Չնայած պատժամիջոցների շարունակմանը, Իրանական նավթի արտադրության ծավալները ռեկորդային են եղել 

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) զեկույցի համաձայն, որը հրապարակվել է 2022 թ. հունվարին, Իրանն այդ ամիս արտադրել է 2 միլիոն 503 հազար բարել հում նավթ, ինչը 21 հազար բարելով գերազանցում է դեկտեմբերին արտադրված հում նավթի ծավալին:

Արտադրության այս ծավալն աննախադեպ է եղել վերջին երեք տարում՝ Իրանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցների վերականգնման  և  ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո։

Նավթի արտադրության ծավալների աճը տեղի է ունեցել չնայած ամերիկյան պատժամիջոցներին, այդ թվում նաև նավթի ոլորտի դեմ կիրառված պատժամիջոցներին:

Պիտակ