Չնայած պատժամիջոցներին իրանական նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i165266-Չնայած_պատժամիջոցներին_իրանական_նավթի_արտահանման_ծավալն_աճել_է_40_տոկոսով
Իրանի տնտեսական և ֆինանսների նախարարն հայտարարել է. «Չնայած ԱՄՆ պատժամիջոցների շարունակմանը, Իրանի նավթի արտահանումը վերջին հինգ ամսում աճել է մոտ 40 տոկոսով»։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 25, 2022 13:39 Asia/Tehran
  • Չնայած պատժամիջոցներին իրանական նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով

Իրանի տնտեսական և ֆինանսների նախարարն հայտարարել է. «Չնայած ԱՄՆ պատժամիջոցների շարունակմանը, Իրանի նավթի արտահանումը վերջին հինգ ամսում աճել է մոտ 40 տոկոսով»։

Սեյեդ Էհսան Խանդուզին, «Ալ-Ալամ» լրատվական հեռուստա-ալիքին տված հարցազրույցում, ասել է. «Իրանի կառավարության հատուկ ուշադրությունը տարածաշրջանի երկրների կարողություններին և հարևանության քաղաքականությանը, հանգեցրել են երկրի  տնտեսության զարգացմանը»:

Իրանի տնտեսական և ֆինանսների նախարարը հավելել է. «Նավթը և գազն Իրանի տնտեսության առավելություններից են և կենտրոնանալով նավթագազային բաժնի կարողությունների զարգացման վրա, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նպատակն է այս երկու բաժնից օգտվել  տնտեսության այլ ոլորտների զարգացման ու աճի համար»։

Խանդուզին Իրանի տնտեսության վրա ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության մասին ասել է. «Կասկած չկա, որ պատժամիջոցները դանդաղեցրել են Իրանի տնտեսության զարգացման տեմպերը, սակայն սպառնալիքների ու ճնշման պայմաններում բացահայտվել են նոր հնարավորություններ ու մեթոդներ, որոնք հզորացրել են  տնտեսությունը»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio