Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի ազգային անվտանգության խորհրդականի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i166366-Իրանի_ազգային_անվտանգության_խորհրդի_քարտուղարը_հանդիպել_է_Ուզբեկստանի_ազգային_անվտանգության_խորհրդականի_հետ
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին, չորեքշաբթի օրը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիկտոր Մահմուդովի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2022 17:45 Asia/Tehran

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին, չորեքշաբթի օրը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիկտոր Մահմուդովի հետ:

Անդրադառնալով Ուզբեկստանի Կենտրոնական Ասիայում Ուզբեկստանի կարևոր դիրքին և անվտանգության ու  տարածաշրջանային համագործակցության ոլորտումա յդ երկրի դերին, Շամխանին ասել է. «Տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության տարածման կանխարգելման հարցերը երկու երկրների անվտանգության ընդհանուր խնդիրներից են»:

Շամխանին հավելել է, որ Աֆղանստանի հետ Իրանի և Ուզբեկստանի ընդհանուր սահմանները պահանջում են ավելի մեծ համագործակցություն՝ խնդիրների լուծման և այս երկրում խաղաղություն և  կայունություն հաստատելու համար։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, հույս հայտնելով Իրանի և Ուզբեկստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման վերաբերյալ, նշել է.«Բարեբախտաբար, երկու երկրների նախագահների կամքով տնտեսական համագործակցությունն աճել է 70 տոկոսով, և այս միտումը կշարունակի, ու կհասնի առնվազն 1 մլրդ դոլարի»: 

Ուզբեկստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիկտոր Մահմուդովը գոհունակություն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կապակցությամբ և  հավելել.«Ուզբեկստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության գործող նախագահ, կօգտագործի իր ամբողջ ներուժն այս կազմակերպությանը Թեհրանի մշտական ​​անդամակցության համար»: