Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ
Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու և խորացնելու այդ երկրի հետ հարաբերություններ:
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին Շաուկաթ Միրզիյոևին է փոխանցել ԻԻՀ նախագահի ուղերձը և շնորհավորել Ուզբեկստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Շամխանին
Անդրադառնալով Իրանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալին՝ Շամխանին նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ առկա տնտեսական կարողություններից օգտվելու և դրա համար ստեղծել համապատասխան հնարավորություններ:
Շաուկաթ Միրզիյոևն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին և ԻԻՀ նախագահին, նշելով. «Շատ կարևոր է արագացնել համագործակցության առանցքների ակտիվացումը»։
Ուզբեկստանի նախագահը գոհունակություն է հայտնել անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ ասելով, որ Իրանի հարավից Թուրքմենստանի և Աֆղանստանի տարածքներով դեպի Պարսից ծոց երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքներ ստեղծելու վերաբերյալ Տաշքենդ-Թեհրան համագործակցությունը մեծ տնտեսական օգուտ կապահովի վերոնշյալ չորս երկրների համար: