Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է իրանական երեք կղզիներում միջամտությունը
(last modified Thu, 10 Mar 2022 12:14:20 GMT )
Մարտ 10, 2022 15:44 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է իրանական  երեք կղզիներում միջամտությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքելով ինքնահռչակ քառակողմ կոմիտեի (ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և Եգիպտոս) հայտարարությունը՝ դատապարտել է այլոց միջամտությունը իրանական երեք կղզիներ (Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Աբու Մուսա): ) հարցերում:

Չորեքշաբթի օրը , Արաբական լիգայի խորհրդի 177-րդ նստաշրջանի շրջանակներում, Արաբական քառյակը հայտարարություն է տարածել, որում  անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Ալիռեզա Թանգսիրիի վերջերս Մեծ Թոնբ կղզի կատարած այցին, Իրանի պաշտոնյաների հայտարարություններն անվանել է «սադրիչ» և «ԱՄԷ-ի ինքնիշխանության խախտում»:

Իրանի ԱԳՆ խոսնակն մերժելով այս հայտարարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր գործողությունները անվանել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրականացման շրջանակներում արված քայլեր և դատապարտել այլոց միջամտությունն այս հարցում։

Պ ատասխանելով կոմիտեի հայտարարությանը՝ Խաթիբզադեն ընդգծել է այդ հայտարարությունների անարդյունավետությունը երկրի խաղաղ միջուկային արդյունաբերության զարգացման գործում։

ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարները տարածած հայտարարության մեջ Իրանին մեղադրել են այսպես կոչված «ահաբեկչական խմբավորումներին» աջակցելու մեջ՝ պնդելով, որ Իրանը հրթիռներով զինում է Եմենի հութիներին։

Հայտարարության մեկ այլ մասում ընդգծված է այդ քայլերը կանխելուն ուղղված ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Վիեննայի բանակցությունները։