Ապրիլ 07, 2022 19:21 Asia/Tehran
  • Նահատակվել է Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի հետևանքով վիրավորներից ևս մեկը

Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի հետևանքով վիրավորված հոգևորական Հոջաթ-օլ-էսլամ Մոհամմադ Սադեղ Դարային նահատակվել է:

Երեքշաբթի օրը, Մաշհադ քաղաքում գտնվող աշխարհի շիաների 8-րդ առաջնորդ Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանի տարածքում, դանակով  զինված թաքֆիրական անձը հարձակվել էր իրանցի երեք հոգևորականների վրա: Հոգևորականներից մեկը տեղում մահացել էր, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ռամազանի բարեբաստիկ ամսվա 5-րդ օրը տեղի ունեցած  ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորված հոգևորական Հոջաթ-օլ-էսլամ Դարային   նահատակվել է սրբազան Մաշհադ քաղաքի Քամյաբ հիվանդանոցում:

Բարեպաշտ ու ջիհադական այս երեք  հոգևորականները, որոնք  տարիներ շարունակ ծառայել են Մաշհադի ծայրամասերում՝ զրկանքները վերացնելու համար, երեքշաբթի օրը սրբավայրում հարձակման ենթարկվեցին դանակով  զինված անձի կողմից: 

Հարձակվողը  ձերբակալվել է իրավապահների օգնությամբ և հանձնվել Իրանի անվտանգության ծառայության աշխատակիցներին։

 

 

Պիտակ