Բաղերի Քանի. ԻԻՀ ռազմավարական քաղաքականութիւնը պատժամիջոցների չեզոքացումն է
(last modified Sun, 15 May 2022 13:36:25 GMT )
Մայիս 15, 2022 18:06 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. ԻԻՀ  ռազմավարական քաղաքականութիւնը պատժամիջոցների չեզոքացումն է

ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է, որ երկրի ռազմավարական քաղաքականությունը պատժամիջոցների չեզոքացումն է։

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին  կիրակի օրը Նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքների միջազգային ցուցահանդես կատարած այցի ժամանակ ասել է.«Պատժամիջոցների չեզոքացման ռազմավարական քաղաքականությունը, պատժամիջոցների չեղարկման խելացի նախաձեռնության հետ մեկտեղ, ձախողել են երկրի համակողմանի զարգացումը կասեցնելու թշնամու փորձերը»։

Բաղերի Քանին հավելել է. «Այժմ պատժամիջոցների տակ գտնվող մյուս երկրները նույնպես ձգտում են Իրանից ստանալ պատժամիջոցները չեղարկման գիտելիքը»:

Նա նշել է, որ պատժամիջոցների չեղարկման կայունությունը կախված է պատժամիջոցների չեզոքացման հարցում կոշտ և փափուկ կարողությունների պահպանումից և ընդլայնումից:

Բաղերի Քանին նշել է, որ որքան Իրանի Իսլամական Հանրապետությունը  լուրջ է բանակցությունների և միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելու հարցում, նույնքան վճռակամ է պատժամիջոցներից անձեռնմխելիության համար «թշնամու նկատմամբ անվստահության» և «օտարներից կախված չլինելու» հարցում։