Ալի Բաղերի. Էներգետիկ անվտանգության շուրջ առկա համաշխարհային մտահոգությունը գլոբալ համագործակցության հնարավորություն է
Երկուշաբթի օրը, Սլովակիայի փոխարտգործնախարար Ինգրիդ Բրուտկովայի և նրան ուղեկցող պատվիրակության անդսմների հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ասել է. «Համաշխարհային ներկա իրավիճակը շատ երկրների համար ավելի քան երբևէ առաջնահերթություն է դարձրել էներգետիկ և պարենային անվտանգությունը»:
Նշելով, որ այսօր բոլորն են ընդունում Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում ճգնաժամերի լուծմանն ուղղված Իրանի վերջին երկու տասնամյակների վարած քաղաքականությունը, Բաղերին ասել է. «Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական կառավարությունների քաղաքականության ձախողման հետևանքների համար վճարում են ոչ միայն այդ երկրների կառավարություններն այլ նաև ժողովուրդները»:
Նշելով, որ Սլովակիայի արտաքին քաղաքականության մեջ Իրանը կարևոր տարածաշրջանային գործընկեր է, տիկին Ինգրիդ Բրուտկովան կոչ է արել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շարունակական խորհրդակցություններ անցկացնել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև