Մայիս 27, 2022 18:48 Asia/Tehran
  • Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղարն արձագանքել է Կանադայի կողմից ֆուտբոլային ընկերական հանդիպման միակողմանի չեղարկմանը

Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղարարը քննադատել է Իրանի հետ ֆուտբոլային ընկերական հանդիպումը չեղարկելու Կանադայի կառավարության որոշումը:

Քազեմ Ղարիբաբադին ուրբաթ օրը Twitter-ում գրել է. «Իրանի հետ ընկերական հանդիպումը չեղարկելու Կանադայի կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ  ազատության հավակնորդ երկիրը չի կարող քաղաքականությունը հեռու պահել սպորտից»։

Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ երկու երկրների ազգային հավաքականների ընկերական հանդիպումը հյուրընկալող երկրի կողմից, անհայտ պատճառներով չեղյալ է հայտարարվել:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն  ավելի վաղ հայտարարել էր. « Ցավոք սրտի,հակառակ ձևական պնդումների,  սպորտային հարցերը եղել են Կանադայի ներսում կուսակցական կողմնորոշումների և քաղաքական ճակատների խաղը»:

Պիտակ