Հունիս 28, 2024 10:12 Asia/Tehran
  • Իրանն ԱԽ նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել ԻՀՊԿ-ի կապակցությամբ Կանադայի որոշման հարցով

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Կանադայի կառավարության կողմից ԻՀՊԿ անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու որոշումը «անօրինական, վտանգավոր և քաղաքական դրդապատճառներով» արված քայլ է։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱԽ նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ Իրանի ԶՈՒ պաշտոնական և օրինական  ճյուղը համարվող ԻՀԿՊ-ի անունն այսպես կոչված «ահաբեկչական խմբավորումների» ցանկում ներառելու Կանադայի որոշումն «անօրինական, վտանգավոր և քաղաքական դրդապատճառներով» արված քայլ է։

Իրավանին հավելել է, որ Կանադայի կառավարությունը բազմիցս խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչից հետո Իրանը ստիպված է եղել այդ երկրի դեմ բողոք ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ հաշվի առնելով ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում ԻՀՊԿ-ի դերը, Թեհրանը խստորեն դատապարտում է Կանադայի կառավարության անօրինական և սադրիչ գործողությունը, այն համարելով թշնամական քայլ՝ ուղղված Իրանի դեմ և սպառնալիք՝ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար։

Նա նշել է, որ Կանադայի կառավարությունը, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ միասին, որոնք հրապարակայնորեն աջակցում են միջազգային ապօրինություններին, պատասխանատվություն են կրելու այս անխոհեմ քայլի բոլոր հետևանքների համար:

 

Պիտակ