Ամիր Աբդոլլահյան. Իրանը կչեզոքացնի ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանն անկասկած կչեզոքացնի ԱՄՆ-ի պմիակողմանի պատժամիջոցները, քանի որ դրանք տեղ չունեն միջազգային իրավունքում:
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնովող Իրանի ԱԳ նախարարն ուրբաթ օրը Հայդարաբադի Առևտրի պալատի անդամների ներկայությամբ «Իրանի և Հնդկաստանի միջև առևտրի զարգացման հնարավորություններ, խոստումնալից քայլեր» խորագրով հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի կառավարությունը վճռական է արագացնել կայուն տնտեսական ծրագրի իրականացումը»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանում ամենամեծ առաջընթացը գրանցվել է այն ոլորտներում, որոնց նկատմամբ կիրառվել են ամենախիստ պատժամիջոցները»:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով. «Իրանի Չաբհար նավահանգիստն ունի հմապատասխան ենթալառուցվածքներ, որոնց շնորհիվ կարող է ապահովել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ երթուղիներ: Հնդկաստանի կառավարությունն ու մասնավոր հատվածն այս նախագծի ամենակարևոր ներդրողներից են»: