Աշխաբադում տեղի կունենա Պուտինի և Ռայիսիի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i175814-Աշխաբադում_տեղի_կունենա_Պուտինի_և_Ռայիսիի_հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին կհանդիպեն չորեքշաբթի օրը Աշխխաբադում (Թուրքմենստան) կայանալիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 28, 2022 06:57 Asia/Tehran
  • Աշխաբադում տեղի կունենա Պուտինի և Ռայիսիի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին կհանդիպեն չորեքշաբթի օրը Աշխխաբադում (Թուրքմենստան) կայանալիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում:

ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Թուրքմենստանում կմասնակցի մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթնաժողովին, որտեղ առանձին կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հետ։

Չորեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Աշխաբադ՝ մասնակցելու մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովույմ ելույթից բացիօ, ԻԻՀ նախագահը առանձին հանդիպումներ կունենա նաև մասնակից  երկրների ղեկավարների հետ: