Օգոստոս 01, 2022 08:47 Asia/Tehran
  • Իրանի թեքվոնդոյի աղջիկների հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն

Իրանի աղջիկների հավաքականը 4 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճելով, աշխարհի պատանեկան թեքվոնդոյի 5-րդ առաջնությունում նվաճեց չեմպիոնի դիրքը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող թեքվոնդոյի աշխարհի պատանեկան առաջնության հինգերորդ տուրում Իրանի աղջիկների հավաքականը նվաճեց 4 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Բարան Ջամալ Լիվանին, Սաինա Ալիփուրը, Փառնյան Նուրին և Հանա Զարին Քամարը նվաճել են 4 ոսկե մեդալ, Փառնյան Սաքին՝ արծաթե, իսկ Ֆաթեմե Բաղերզադեն՝ բրոնզե։
Հինգշաբթի օրը, հուլիսի 28-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է թեքվոնդոյի պատանեկան աշխարհի առաջնության հինգերորդ տուրը, որին մասնակցում են ավելի քան 90 երկրների 669 թեքվոնդիստներ։

Պիտակ